Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ապրիլի 16-ին հանդիպում են անցկացնելու Վիեննայում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը:
Հանդիպման ընթացքում Մեթյու Բրայզան, Բերնար Ֆասիեն եւ Յուրի Մերզլյակովը քննարկելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը եւ հետագա ծրագրերը: Հանդիպմանը ներկա է լինելու ԵԱՀԿ նոր ղեկավար, Ֆինլանդիայի արտգործնախարար Ալեքսանդր Ստուբբը:





