AM
15 Ապրիլ 2008 - 14:16 AMT

Վլադիմիր Պուտինը դարձել է «Միասնական Ռուսաստանի» նախագահը

Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը միաձայն ընտրվել է «Միասնական Ռուաստան» կուսակցության նախագահ: Երեքշաբթի կուսակցության նիստին Վլադիմիր Պուտինը նաեւ հաստատել է իր համաձայնությունը գլխավորել կառավարությունը նախագահական լիազորությունները փոխանցելուց հետո: Գործող եւ ընտրված նախագահներ Վլադիմիր Պուտինին եւ Դմիտրի Մեդվեդեւին նիստի ժամանակ առաջարկվել է կուսակցության անդամ դառնալ, սակայն նման քայլից նրանք խուսափել են:

«Ինչպես ես արդեն բազմաթիվ անգամներ ասել եմ, եւ այսօր իմ կարծիքն այդ հարցով չի փոխվել, երկրի ղեկավարի կուսակցության ղեկավար լինելը, ինչպիսին էլ լինեն նրա քաղաքական հավակնությունները, աննպատակահարմար եմ համարում»,- հայտարարել է Պուտինը:

Քվեարկությունից առաջ կուսակցության ներկա ղեկավար Բորիս Գրիզլովը հայտարարեց, որ հաստատվել է «Միասնական Ռուսաստանի» նոր կանոնադրությունը: Այն թույլ է տալիս կուսակցության նախագահ դառնալ անկուսակցական մարդուն, հաղորդում է Lenta.ru-ն: