AM
16 Ապրիլ 2008 - 10:50 AMT

Լորդ Ռասսել Ջոնսթոնը Ստրասբուրգում կհանդիպի Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների հետ

Ապրիլի 17-ին Ստրասբուրգում տեղի կունենա ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի գծով ենթակոմիտեի ղեկավար Լորդ Ռասսել Ջոնսթոնի հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ԵԽԽՎ Քաղաքական հարցերի կոմիտեի քարտուղար Ագնեշկա Նաչիլոն: Նրա խոսքերով, հանդիպմանը կքննարկվեն հետագա գործողությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում:

Ենթադրվում է, որ ենթակոմիտեի հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի վերջին Ստրասբուրգում` ԵԽԽՎ ամառային նստաշրջանի շրջանակներում: