AM
17 Ապրիլ 2008 - 11:55 AMT

Հայաստանը պետք է ետ կանչի իր ներկայացուցչին ՄԱԿ-ում, գտնում է հայ քաղաքագետը

«Հայաստանն ուներ բոլոր հնարավորությունները, որպեսզի թույլ չտար ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Լեռնային Ղարաբաղի հարցով բանաձեւի ընդունումը: Եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ ԵԱՀԿ անդամ-երկրները դեմ քվեարկեցին բանաձեւին, ապա պարզ է դառնում, որ բավական հեշտ կարող էր լինել դիմակայությունը այդ բանաձեւի ընդունմանը»,- այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Քաղաքագետի կարծիքով, այդ պատճառով Հայաստանի իշխանությունները պետք է ետ կանչեն ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչին: «Ինձ թվում է, որ ոչ ոք մեր փոխարեն չի կատարի մեր գործը: Չէ որ մենք ունենք հակահայկական քարոզչությանը դիմակայելու բոլոր միջոցները, մենք պարզապես պետք է տքնաջան աշխատենք»,- ընդգծել է Լեւոն Մելիք-Շահնազարյանը: