AM
18 Ապրիլ 2008 - 14:47 AMT

Թբիլիսիում կայանալու է գիտաժողով` «1915-1923 թթ. Հայոց ցեղասպանություն. հայացք Թբիլիսիից, Ստամբուլից եւ Երեւանից»

Ապրիլի 19-ին Թբիլիսիում կայանալու է միջազգային գիտաժողով` «1915-1923 թթ. Հայոց ցեղասպանություն. հայացք Թբիլիսիից, Ստամբուլից եւ Երեւանից», հաղորդում է Վրաստանի Համագործակցության հայկական կենտրոնը: Գիտաժողովին մասնակցելու են քաղաքագետներ եւ պատմաբաններ Վրաստանից, Հայաստանից եւ Թուրքիայից: Նաեւ հրավիրվել են Վրաստանի կառավարության եւ գիտական շրջանների ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ, հոգեւոր դեմքեր եւ մտավորականության ներկայացուցիչներ: Միջոցառումը նվիրված է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին: Գիտաժողովի կազմակերպիչն է Վրաստանի Համագործակցության հայկական կենտրոնը Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ: