AM
22 Ապրիլ 2008 - 13:51 AMT

Կես տարվա ընթացքում Ռուսաստանի սափրագլուխներն սպանել են ավելի քան 40 մարդու

2007 թվականի դեկտեմբերից 2008 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում ռուսական խոշոր քաղաքներում սափրագլուխների գործողությունների արդյունքում մահացել է 40 մարդ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության Համառուսական գիտա-հետազոտական ինստիտուտի գիտաշխատող Իգոր Սունդիեւը: Ոստիկանության գնահատմամբ, այդ հարձակումներին մասնակցել է մոտ 300 հոգի, սակայն մեղադրանքները ներկայացվել են միայն երկու տասնյակ անձանց: Մինչ դեռ, քրեական գործեր հարուցվել են նմանատիպ բոլոր հարձակումների դեպքում:

Ի. Սունդիեւի խոսքերով, «գործողությունների» մասնակիցները քննարկում էին հետագա հանցագործությունները Ինտերնետում, հավաքվում էին նախօրոք պայմանավորված վայրերում, ինչից հետո հարձակվում էին ոչ սլավոնական արտաքինով առաջին իսկ անցորդի վրա: «Նրանք օգտագործել են զենք, եւ, որպես կանոն, միմյանց չեն էլ ճանաչել»,- ասել է նա: Ի. Սունդիեւը նշել է, որ Ինտերնետում նման գործողություններն անվանում են «սափրագլուխների ֆլեշմոբեր»:

Արժէ նշել, որ նրանք նաեւ հարձակվում են իրենց գաղփարական հակառակորդների` հակաֆաշիստների վրա: Վերջին դեպքը գրանցվել է մարտին, երբ դանակահարությունից զոհվել է մի դեռահաս, հաղորդում է ՌԲԿ-ն: