AM
22 Ապրիլ 2008 - 14:20 AMT

Ուկրաինայի հայ համայնքը հուսով է, որ Գերագույն Ռադան կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Հայ համայնքը հուսով է, որ Գերագույն Ռադան կճանաչի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայատարարել է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Խաչատրյանը: Ինչպես նշել է դեսպանը, Ուկրաինայում վախենում են, որ նման քայլը կարող է վնասել Թուրքիայի հետ հարաբերություններին: Խաչատրյանն ընդգծել է, որ չնայած Ֆրանսիան ոչ միայն ճանաչել, այլեւ օրենք է ընդունել Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնելու մասին, դա նրան չի խանգարել մեծացնել ապրանքաշրջանառության ծավալը Թուրքիայի հետ:

Դեսպանը նշել է, որ Հայաստանը կողմ է բոլոր երկրների հեր բարիդրացիական հարաբերություններին, այդ թվում Թուրքիայի հետ: Խաչատրյանն ընդգծել է, որ, չնայած, որ դեռեւս երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ չունեն, եւ Թուրքիայում դեռեւս դժավարությամբ են խոսում այդ թեմայով, նա հույս ունի, որ այդ պետոթյունը կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Իր հերթին, հայկական հարցով հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղարագյոզյանը նշել է, որ Կիեւում հանձնաժողով է աշխատում հայ համայնքի շրջանակներում, որը նյութեր է հավաքում, գտնվում է Ցեղասպանությունից տուժածների հարազատներին, ինչպես նաեւ տարբեր միջոցառումներ է անցկացնում, հաղորդում է proua.com-ը: