AM
24 Ապրիլ 2008 - 17:29 AMT

Լեռնային Ղարաբաղում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Հինգշաբթի Լեռնային Ղարաբաղում նշել են Հայոց ցեղասպանության 93-ամյակը: ԼՂՀ գերագույն ղեկավարությունը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, խորհրդարանի եւ կառավարության անդամները, պաշտպանության բանակի հրամանատարությունը, արդյունաբերական եւ ուսումնական հաստատությունների կոլեկտիվներ հարգել են ողբերգության զոհերի հիշատակը եւ ծաղիկներ են դրել մայրաքաղաքի հուշահամալիրում: Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի սպասավորները հոգեհանգստի պաշտոն են մատուցել ի հիշատակ Ցեղասպանության անմեղ զոհերի, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: