AM
24 Ապրիլ 2008 - 19:38 AMT

Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության առջեւ բողոքի ակցիա է կազմակերպվել Հայոց ցեղասպանության ժխտման դեմ

Հարավային Կալիֆորնիայի շուրջ 300 հազար հայեր մասնակցել են Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին` սուրբ պատարագին, բողոքի ակցիաներին եւ այլ միջոցառումներին, հաղորդում է «Լոս Անջելես թայմսը»: Մասնավորապես, Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության առջեւ բողոքի ակցիա է կազմակերպվել Անկարայի վարած Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականության դեմ: Ինչպես հայտարարել են բողոքի ակցիայի մասնակիցները, այսօրվա իրադարձությունները Դարֆուրում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման անհրաժեշտության վկայությունն են: