«Որպեսզի բանակցություններ տարվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ, ներկայացուցիչները, փորձագետները պետք է հավաքվեն որոշակի տեղում եւ ամենօրյա աշխատանք տանեն որոշակի նախագծերով»,- հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: Նրա խոսքերով, անցկացվում են զուտ հանդիպումներ, այլ ոչ թե բանակցություններ: «Սխալ է բանակցություններ անվանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների պարբերաբար այցելությունները տարածաշրջան եւ նախարարների հանդիպումները ինչ-որ միջոցառումների շրջանակներում»,- ընդգծել է դիվանագետը, հաղորդում է ԱՊԱ ադրբեջանական գործակալությունը:
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը կայանալու է մայիսի 7-ին Ստրասբուրգում ԵՄ արտգործնախարարների գագաթաժողովի շրջանակներում:





