Հայտնի ամերիկացի քաղաքագետ Պոլ Գոբլը աշխատելու է Ադրբեջանի Դիվանագիտական ակադեմիայում` որպես հետազոտություների տնօրեն: Տեղեկատվությունը հաստատել են նաեւ Ադրբեջանի ԱԳՆ-ում: Պոլ Գոբլն այլ ադրբեջանական համալսարաններում դասախոսություններ կարդալու հրավերներ եւս ստացել է:
Պոլ Գոբլը հայտնի է որպես նախագծի հեղինակ, որով Լեռնային Ղարաբաղը պետք է փոխանակվեր Մեղրիով, որը կապում է Ադրբեջանը Նախիջեւանի հետ:





