Մայիսի 8-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որը Ստեփանակերտ է ժամանել Հաղթանակի օրվան, ԼՂՀ պաշտպանության բանակի ստեղծման եւ Շուշիի ազատագրման 16-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր լրատվական վարչությունը:





