AM
13 Մայիս 2008 - 11:07 AMT

Մեծ Բրիտանիայի թագուհին մտադիր է օգնե՞լ Թուրքիային դառնալ Եվրամիության անդամ

Մեծ Բրիտանիայի թագուհին այսօր պետական այցելություն է սկսում Թուրքիա: Ելիզավետա II-ի այցելության ժամանակ նրան ուղեկցում է իր ամուսինը` Էդինբուրգի դուքսը: Վերջին անգամ թագավորական զույգն այստեղ եղել էր 37 տարի առաջ: Ինչպես հաղորդում է բրիտանական միապետության պաշտոնական կայքը, նրանք կայցելեն Անկարա, Ստամբուլ եւ Բուրսա: Ելիզավետա II-ի այցելության նախաձեռնողը Թուրքիայի նոր նախագահ Աբդուլահ Գյուլն է:

«Այդ այցելության հետ Թուրքիայում մեծ հույսեր են կապում. թագուհին մտադիր է ցուցադրել Եվրոպային այդ երկիրը ԵՄ շարքերում տեսնելու իր ցանկությունը, որի անդամ դառնալուն Թուրքիային շարունակում են մերժել Հայոց ցեղասպանության եւ այլ առիթներով»,- գրում է «Կոմսոմոլսկայա Պրավդան»: