AM
16 Մայիս 2008 - 10:11 AMT

Շառլ Ազնավուրը, Արմեն Ջիգարխանյանը, Անդրեյ Բիտովը եւ Վլադիմիր Սպիվակովը պարգեւատրվել են «Կարոտ» մրցանակով

Կրեմլի պետական պալատում տեղի է ունեցել «Կարոտ» մրցանակի հանձնման առաջին արարողությունը` Հայաստանի մշակույթի եւ արվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար: Մրցանակի հանձնումը տեղի է ունեցել Մոսկվայում ընթացող փառատոնի շրջանակներում:

Մրցանակի առաջին դափնեկիրները դարձան երգիչ Շառլ Ազնավուրը, դերասան Արմեն Ջիգարխանյանը, գրող Անդրեյ Բիտովը եւ ՌԴ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար Վլադիմիր Սպիվակովը: Հռչակավոր շանսոնյե Շառլ Ազնավուրը չի կարողացել մասնակցել արարողությանը: Մրցանակը, որը կատարված է քնարը ձեռքին մուսայի տեսքով` կանգնած խաղողի վազի վրա, եւ դրամական պարգեւը նրան կփոխանցեն ավելի ուշ Փարիզում ՌԴ դեսպանատանը: