AM
20 Մայիս 2008 - 11:42 AMT

ԵՄ-ն չի կարողանա նշված ժամկետում Կոսովոյում իր առաքելությունն սկսել

Եվրամիությունը չի կարողանա նշված ժամկետում, այսինքն հունիսի կեսերին, Կոսովոյում իր իրավապահ առաքելությունն սկսել: Առաքելության ղեկավար Իվ դե Կերմաբոնի խոսքերով, «քաղաքական եւ տեխնիկական» խոչընդոտներ են առաջացել ծրագրերի իրականացման համար:

Կոսովոյում ԵՄ ոստիկանների եւ մաքսային աշխատողների տեղակայման մասին հայտարարվել էր փետրվարին Կոսովոյի անկախության հռչակումից առաջ: Ենթադրվում էր, որ առաքելության թվաքանակը ավելի քան 2 հազար մարդ էր կազմելու, որոնց կանցնեն այժմ տարածաշրջանում գործող ՄԱԿ-ի առաքելության լիազորություները: Սերբիան եւ Ռուսաստանը, սակայն, դեմ են հանդես եկել` ԵՄ առաքելությունն անվանելով «անօրինական», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: