AM
22 Մայիս 2008 - 14:54 AMT

Նյու-Հեմփշիր նահանգի Մանչեսթր քաղաքի ղեկավարը հռչակագիր է ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

Մայիսի 20-ին Նյու-Հեմփշիր նահանգի Մանչեսթր քաղաքի ղեկավար Ֆրենք Գինտը հռչակագիր է ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA): Արարողությանը ներկա ANCA-ի ներկայացուցիչ Արամ Ճգնավորյանը Մանչեսթրի հայ համայնքի անունից շնորհակալություն է հայտնել Մանչեսթրի քաղաքապետին եւ գոհունակություն է հայտնել, որ Մանչեսթրը, որը հանգրվան է դարձել 1915 թվականի ողբերգությունը վերապրածների համար, ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ ամեն տարի հաստատում է այդ դիրքորոշումը: