AM
28 Մայիս 2008 - 10:00 AMT

Ռուսաստանի առաջարկը Գաբալայի ՌԼԿ-ն ԱՄՆ-ի հետ համատեղ օգտագործելու մասին կարող է վերանայվել

Ռուսաստանի ղեկավարությունը կարող է վերանայել Ադրբեջանի Գաբալայի ՌԼԿ-ն ԱՄՆ-ի հետ միասին օգտագործելու վերաբերյալ առաջարկը, եթե Եվրոպայում տեղակայվեն ամերիկյան ՀՀՊ-ի տարրերը: Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուժինսկին: Նրա խոսքերով, Գաբալայի ՌԼԿ-ն առաջարկվեց որպես այլընտրանք ԱՄՆ-ի` ՀՀՊ-ի տարրերը Լեհաստանում եւ Չեխիայում տեղակայելու ծրագրերին, այլ ոչ որպես լրացում: Ռուսաստանը գտնում է, որ ԱՄՆ-ի ՀՀՊ տարրերը սպառնում են նրա անվտանգությանը: Վաշինգտոնը պնդում է, թե փորձում է դիմակայել Իրանի հրթիռային սպառնալիքին, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»: