AM
3 Հունիս 2008 - 13:50 AMT

Ադրբեջանի ՊՆ ղեկավարը նախազգուշացրել է ԵԱՀԿ ՄԽ-ին, Ղարաբաղի շուրջ զարգացող իրադրությունը «կարող է դուրս գալ վերահսկողությունից»

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիեւը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային: Հանդիպման ժամանակ հիմնականում քննարկվել է իրադրությունը, որն ստեղծվել է տարածաշրջանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով: Հանդիպմանը Սաֆար Աբիեւը հայտարարել է, որ «եթե Հայաստանը առաջիկայում առանց որեւէ նախապայմանի չազատագրի Ադբեջանի օկուպացված տարածքները, ապա իրադրությունը կարող է դուրս գալ վերահսկողությունից»: