AM
7 Հունիս 2008 - 09:49 AMT

Էգբերտ Յան. ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունից հետո Հայոց ցեղասպանության մասին բանավեճը կարող է դադարել

Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպան շատ են տուժել ե’ւ նացիստներից, ե’ւ կոմունիստներից: Զանգվածային ոչնչացման քաղաքական ծրագրերը կարելի է անվանել ոչ թե ցեղասպանություն, այլ պոլիցիդ` քանի որ զոհվել են միլիոնավոր մարդիկ: Այդ մասին Վարշավայում ընթացող «Բեռլինի պատի անկումը` Բուդապեշտից մինչեւ Վիլնյուս» միջազգային գիտաժողովում հայտարարել է գերմանացի պրոֆեսոր Էգբերտ Յանը: «Նույն կերպ կարելի է մեկնաբանել նաեւ Թուրքիայի կողմից 1915 թվականին գործած Հայոց ցեղասպանությունը: ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունից հետո Հայոց ցեղասպանության մասին բանավեճը կարող է դադարել»,-նշել է նա, հաղորդում է Բալթիայի երկրների DELFI լրատվական պորտալը: