AM
7 Հունիս 2008 - 10:05 AMT

Հայաստանի նախագահը Սանկտ Պետերբուրբում մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Այդ մասին հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Գագաթնաժողովի ընթացքում քննարկվել են ԱՊՀ շրջանակում տնտեսական փոխգործակցության խորացմանը եւ հումանիտար համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Կարեւորվել է ԱՊՀ անդամ պետությունների գործարար շրջանակների եւ մտավորականության ներկայացուցիչների միջեւ շփումների ակտիվացումը, գիտության ու կրթության ոլորտում կապերի խորացումը: