Հունիսի 11-ին Ռուսաստանի ԱԳՆ-ում կայացել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումը Հայաստանի Հանրապետության փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանի հետ: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում: Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ներկա փուլերի հարցերը, այդ թվում Ռուսաստան Սերժ Սարգսյանի այցելության նախապատրաստման վերաբերյալ հարցեր:





