AM
13 Հունիս 2008 - 12:28 AMT

Հունիսին Ֆրանսիայում հայ-ֆրանսիական բիզնես-ֆորում է անցնելու

Հունիսի 17-ի Փարիզում եւ Հունիսի 19-ին Մարսելում անցկացվելու է հայ-ֆրանսիական բիզնես-ֆորում, որի ընթացքում քննարկվելու են հայկական եւ ֆրանսիական գործարարների համագործակցության հեռանկարները: Ինչպես հաղորդել են «Գրանդ Թորոնթոն Ամիո» ընկերությունում, բիզնես-ֆորումը կազմակերպվելու է «Գործարարության հայկական կենտրոնի» եւ հայ-ֆրանսիական առեւտրա-արդյունաբերական պալատի կողմից: Ֆորումի մասնակիցները կծանոթանան Կենտրոնի ծրագրերին եւ կքննարկեն համատեղ ծրագրերի իրականացումը:

«Գործարարության հայկական կենտրոնը» ստեղծվել է «Գրանդ Թորոնթոն Ֆրանսիա» եւ «Գրանդ Թորոնթոն Ամիո Հայաստան»-ի կողմից հայ եւ ֆրանսիական բիզնես համագործակցությունը կարգավորելու նպատակով:

Ծրագրվում է, որ սեպտեմբեր-հոկտեմբերին Հայաստան կայցելեն համագործակցության մեջ շահագրգռվախ ֆրանսիացի գործարարները: