AM
20 Հունիս 2008 - 15:15 AMT

«Արեւելյան գործընկերություն» նախագծի իրականացումը կարող է դադարեցնել վիզային ռեժիմը ԵՄ-ի եւ Հարավային Կովկասի երկրների միջեւ

Եվրամիության 27 անդամ-պետությունների ղեկավարները հավանություն են տվել «Արեւելյան գործընկերություն» լեհ-շվեդական նախագծին: «Արեւելյան գործընկերություն» նախագիծը ենթադրում է ԵՄ-ի համագործակցություն ստեղծել Ուկրաինայի, Մոլդավիայի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի հետ, ինչպես նաեւ փորձագիտական մակարդակով Բելառուսի հետ: «Արեւելյան գործընկերություն» նախագծի իրականացումը, ըստ նախագծի հեղինակների, կարող է դադարեցնել վիազային ռեժիմը ԵՄ-ի եւ թվարկած երկրների միջեւ, ինչպես նաեւ ստեղծի ծառայությունների եւ ապրանքների առեւտրի ազատ գոտի, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: