Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) հունիսի 25-ին կժամանեն տարածաշրջան: Համանախագահների այցելությունը սկսվելու է Ադրբեջանում, իսկ հունիսի 27-ին կգան Երեւան:
Երեւան այցելությունից հետո կմեկնեն Մոսկվա, որտեղ մի շարք հանդիպումներ կանցկացնեն: Ապա Վիեննայում կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների հանդիպումը ընդլայնված ձեւաչափով, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:





