Բաքուն դեմ չէ Իրանի միջնորդությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «Հաշվի առնելով Իրանի ռեսուրսները, պաշտոնական Թեհրանը կարող է նպաստել հակամարտության լուծմանը, եթե ճիշտ հայտարարություններ հղի Հայաստանին»,-երկուշաբթի լրագրողներին է ասել Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Խազար Իբրահիմը:
Թեհրանը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում միջնորդական առաքելությամբ հանդես գալու նախաձեռնությամբ: Իրանի առաջին արտգործնախարար Ալիռեզա շեյխ Աթթարը հունիսի կեսին Բաքու կատարած իր վերջին այցի ժամանակ հանդես եկավ նախաձեռնությամբ` ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը ակտիվորեն մասնակցելու վերաբերյալ, հաղորդում է «Թրենդ» ադրբեջանական գործակալությունը:





