AM
28 Հունիս 2008 - 09:55 AMT

Վաղ թե ուշ Ղարաբաղի ներկայացուցիչը կմասնակցի բանակցային գործընթացին

Լեռնային Ղարաբաղի բնակչության մասնակցությունը բանակցային գործընթացին կարող է իրականացվել բանակցությունների առանձին կետերի վերաբերյալ համաձայնության հասնելուց հետո: Այդ մասին Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքերով, Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը կիրականացվի այն բանից հետո, երբ երկու երկրների` Հայաստանի ու Ադրբեջանի նախագահաները համաձայնեցնեն պայմանագրի հիմնարար սկզբունքները, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: