«Ես վստահ եմ, որ Վրաստանի կառավարությունը թույլ չի տա հակահայկական տրամադրությունների տարածում հանրապետությունում եւ կապահովի նորմալ հարաբերությունների պահպանումը հայերի եւ վրացիների միջեւ»,-այսօր հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Հակակոռուպցիոն համաժողովի ժամանակ: Նա նշել է, որ Վրաստանի վարչապետ Վլադիմիր Գուրգենիձեի հետ վերջերս ունեցած հանդիպման ժամանակ նա նշել է, որ Թբիլիսին չի ողջունում հակահայկական գործողությունները եւ կառավարությունը միջոցներ կձեռնարկի թույլ չտալու համար, որ հայ-վրացական հարաբերությունները վատթարանան: Միեւնույն ժամանակ, Տ.Սարգսյանը նշել է, որ հայկական կողմը եւս պետք է քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ:





