AM
3 Հուլիս 2008 - 15:41 AMT

Էդվարդ Նալբանդյանն ու Հեյկի Թալվիթիեն քննարկել են Հարավային Կովկասի անվտանգության եւ կայունության ապահովման խնդիրները

Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հելսինկի աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Ֆինլանդիայի խորհրդարանի Գլխավոր հանձնաժողովի նախագահ Էրկկի Տուոմիոյայի հետ: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպմանը քննարկվեց միջխորհրդարանական հարաբերությունների խորացման խնդիրները, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի եւ Ֆինլանդիայի խորհրդարանական պատվիրակությունների համագործակցության հետ կապված հարցեր: ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ բանագնաց Հեյկի Թալվիթիեի հետ հանդիպմանը նախարար Նալբանդյանը քննարկեց Հարավային Կովկասի անվտանգության եւ կայունության ապահովման խնդիրները: