AM
4 Հուլիս 2008 - 10:10 AMT

Ռուսաստան-ԵՄ երկխոսության հիմնական թեմաներից մեկը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է

Այսօր Բրյուսելում կկայանա Եվրամիություն-Ռուսաստան երկխոսության հերթական փուլը: Գերակայություններից մեկը կլինի Ռուսաստանի եւ Եվրամիության համագործակցությունը սառեցված հակամարտությունների կարգավորման ոլորտում; Հիմնականում կողմերը կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Նշենք, որ Եվրամիության այժմյան նախագահ Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից մեկն է: Բանակցություններում Եվրամիության պատվիրակությունը կգլխավորի Բենիտա Ֆերերո-Վալդները, իսկ Ռուսաստանինը` ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ադրբեջանակն ԱՊԱ գործակալությունը: