AM
4 Հուլիս 2008 - 18:01 AMT

Հայաստանի ընդդիմությունը 28-օրյա նստացույց է սկսել Երեւանի կենտրոնում

Հայաստանի ընդդիմությունը 28-օրյա նստացույց է սկսել Հյուսիսային պողոտայում: Համազգային շարժման ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանի խոսքերով, բողոքի այդ ակցիան, որը կտեւի մինչեւ օգոստոսի 1-ը, երբ կկայանա հաջորդ հանրահավաքը, վճռորոշ դեր կկատարի պայքարում, քանի որ դրանից հետո ընդդիմության բոլոր ձերբակալված ներկայացուցիչները ազատ կարձակվեն:

Հիշեցնենք, որ Մատենադարանի մոտ կայացած հանրահավաքին մասնակցել են Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Սոցիալ-ժողովրդավարական Հնչակյան կուսակցության նախագահ Լյուդմիլա Սարգսյանը, ՀՀՇ վարչության անդամներ, այլ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ: