AM
7 Հուլիս 2008 - 14:45 AMT

Իրանն աջակցությո՞ւն է խնդրում Հայաստանից ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին Թեհրանի անդամակցության հարցում

Հայաստանում Իրանի դեսպան Սեիդ Ալի Սաղաեանը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին է փոխանցել Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթակիի նամակը: Նամակում Իրանի ԱԳ նախարարը Հայաստանից աջակցություն է խնդիրել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամ դառնալու հարցում: Նալբանդյանի ու Սաղաեանի հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ կապերը, Հայաստանի արտգործնախարարի առաջիկա այցն Իրան եւ երկու երկրների տնտեսական հարաբերությունների գծով համատեղ նիստի նախապատրաստական աշխատանքները, որը կանցկացվի հոկտեմբերին Թեհրանում, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը հղում անելով իրանական աղբյուրներին: