AM
9 Հուլիս 2008 - 11:44 AMT

Թուրքիան համաձայնվել է մասնակցել Միջերկրածովյան միության առաջին գագաթնաժողովին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնելու է Փարիզ հուլիսի 13-ին բացվող Միջերկրածովյան միության առաջին գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, որը հիմնում է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Ինչպես գրում է թուրքական Today’s Zaman թերթը, Էրդողանի ներկայությունը մեծ աջակցություն կտա նախագծին, որը կնքվելու է երկուշաբթի` հուլիսի 14-ին: Իր համաձայնությունն է տվել նաեւ Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկը: Միությունում կընդգրկվեն եվրոպական եւ միջերկրածովյան պետություններ: Միակ առաջնորդը, ում ժամանումը գագաթաժողովին չի ենթադրվում, կլինի Լիվիայի նախագահ Մուամար Կադաֆին:

Նիկոլա Սարկոզին ենթադրում է, որ Թուրքիան կդառնա Միջերկրածովյան միության անդամ ԵՄ-ին անդամակցելու փոխարեն: Միության ստեղծման մասին միտքը Սարկոզին հնչեցրեց իր երդմնակալության արարողության ելույթի ժամանակ անցյալ տարվա մայիսին: