Իսրայելի Ռամլա քաղաքի ոստիկանություն է դիմել հայկական եկեղեցու վանահայրը թալանի հարցով` կատարված հայկական եկեղեցում: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, եկեղեցու վանահայր Տեր Մաթեւոսը հայտնել է, որ եկեղցուց գողացել են եկեղեցական թանկարժեք առարկաներ, սրբապատկերներ եւ հին նկարներ: Ոստիկանությունն սկսել է հետաքննությունը:





