AM
15 Հուլիս 2008 - 09:42 AMT

ՀՀ ԱԳՆ ղեկավարն ու ԱՄՆ նախագահի օգնականը քննարկել են Ղարաբաղի խնդիրն ու հայ-թուրքական հարաբերությունների հարցը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Սպիտակ Տանը հանդիպեց ԱՄՆ նախագահի օգնական, նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ, դեսպան Ջեյմս Ջեֆրիի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հանդիպմանը քննարկվեցին անվտանգության բնագավառում Հայաստանի եւ ԱՄՆ փոխգործակցությունը, Հայաստան – ՆԱՏՕ համագործակցության ընթացքը, անդրադարձ կատարվեց տարածաշրջանում անվտանգության ապահովման հետ կապված խնդիրներին: Նախարար Նալբանդյանն ու դեսպան Ջեֆրին մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ: