Աշխատանքային այցով Վաշինգտոնում գնտվող Հայաստանի արտգործնախարար Էդրվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպական եւ Եվրասիական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դանիել Ֆրիդի հետ: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, զրույցի ընթացքում քննարկվեցին հայ-ամերիկյան համագործակցության օրակարգի հարցերը: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման հետ կապված խնդիրներին եւ դրանց լուծման ուղիներին:
Նախարար Նալբանդյանն ու փոխպետքարտուղար Ֆրիդը մտքեր փոխանակեցին Հայաստանում հետընտրական զարգացումների պատճառների եւ հետեւանքների, դրանց հաղթահարմանն ուղղված Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերի մասին: Զրուցակիցները քննարկեցին նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները:





