AM
18 Հուլիս 2008 - 12:06 AMT

Թուրքիայում այրվել է հայաստանցի զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուս

Հայ զբոսաշրջիկներին Հայաստանից Անթալիա (Թուրքիա) տեղափոխող ավտոբուսում հրդդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով, այրվել է ավտոբուսի շարժիչը, ինչից հետո կրակը տարածվել է ավտոբուսով մեկ: Սակայն հրդեհը հաջողվել է մարել: 33 ուղեւորներից ոչ ոք հրդեհի արդյունքում չի տուժել: Ուղեւորները շարունակել են ճանապարհը այլ ավտոբուսով, հաղորդում է Հայաստանի Հանրային Հեռուստատեսությունը: Թուրքական ԶԼՄ-ների հաղորդման համաձայն, միջադեպի շուրջ գործ է հարուցվել: