AM
19 Հուլիս 2008 - 09:20 AMT

Մոսկվայում տեղի կունենան ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ

Հաջորդ շաբաթ Մոսկվայում նախատեսվում է քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: «Մոսկվայում տեղի կունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների բանակցությունները Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ` Էլմար Մամեդյարովի եւ Էդվարդ Նալբանդյանի հետ»,-հաղորդել է ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նախարարների համաձայնությունը ստացված է, մնում է միայն ճշտել հանդիպման օրն ու վայրը, ասել է ռուս միջնորդը: Ըստ ռուս դիվանագետի, բանակցությունները կանցնեն հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքների հիման վրա, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: