AM
1 Օգոստոս 2008 - 10:54 AMT

Ռուսաստանում այս տարի կատարվել է շուրջ 200 հարձակում ռասայական անհանդուրժողականության հողի վրա

Ռուսաստանում այս տարի կատարվել է շուրջ 200 հարձակում այլատյացության եւ ռասայական անհանդուրժողականության հողի վրա, որի արդյունքում զոհվել է 73 մարդ: Մոսկվայի մարդու իրավունքների բյուրոյի տնօրեն Ալեքսանդր Բրոդի խոսքերով, նման հարձակումների քանակով առաջատարներն են Մոսկվան, Պետերբուրգը եւ Սվերդլովսկի մարզը: Ընդամենը Ռուսաստանում կան ծայրահեղ-ազգայնական կազմակերպությունների մոտ 60 հազար ակտիվիստներ: Ամենից հաճախ հարձակումներ են լինում Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի բնակիչների, սեքսուալ փոքրամասնությունների ներկայացուցիչների վրա, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: