Լեռնային Ղարաբաղի բնակիչներն իրենք կորոշեն` կանցնի հանրապետությունը Ադրբեջանի իրավասությանը, թե կանկախանա: Այդ մասին երեկ Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան:
«Կանցկացվի հանրաքվե, որի ժամանակ ղարաբացիները ինքնորոշվեն»,- ասել է Բրայզան լրագրողներին, հաղորդում է Ինտերֆաքսը:





