AM
8 Օգոստոս 2008 - 12:04 AMT

Հյուսիսային Օսեթիան Հարավային Օսեթիային օգնական ուժ է ուղարկել

Հյուսիսային Օսեթիան Հարավային Օսեթիային օգնական ուժ է ուղարկել: Ընդ որում, կամավորներով մեքենաներից մեկը, որը Զարի ճանապարհով շարժվում էր Ցխինվալիի ուղղությամբ, պայթեցվել է: Հյուսիսային եւ Հարավային Օսեթիայի նախագահներ Թեյմուրազ Մամսուրովը եւ Էդուարդ Կոկոյտին ներկա պահին գտնվում են Վրաստանի կողմից գրոհվող չճանաչված պետության տարածքում: Թե հատկապես որտեղ են գտնվում Կոկոյտին եւ Մամսուրովը, այն է` վրացի զինվորականների կողմից պաշարված Ցխինվալի քաղաքում, թե` ոչ, ճշտված չէ: Ավելի վաղ նախագահները հանդես էին եկել համատեղ ելույթով, որում ասվում էր վրացի զինվորականներին համատեղ դիմադրություն ցույց տալու մասին: Իրադարձությունների վայրից ստացված հաղորդումներից դատելով` Վրաստանին հաջողվել է գրավել Հարավային Օսեթիայի տարածքի զգալի մասը: Ներկա պահին կատաղի կռիվներ են մղվում չճանաչված պետության մայրաքաղաքի` Ցխինվալիի համար, հաղորդում է Lenta.ru-ն: