AM
4 Սեպտեմբեր 2008 - 13:09 AMT

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դիտարկում են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման անցկացման հնարավորությունը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դիտարկում են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման անցկացման հնարավորությունը: Այդ մասին ասել է ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: «Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը կարող են հանդիպել առաջիկայում, սակայն հանդիպման կոնկրետ ժամկետը դեռեւս հայտնի չէ: Ինձ հայտնի չէ Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման ճշգրիտ ամսաթիվը, սակայն ես հստակ գիտեմ, որ այն կկայանա»,-ասել է Մերզլյակովը, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: