Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը եւ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են վերջին զարգացումները Կովկասում: Ալի Բաբաջանը ծանոթացրել է Քոնդոլիզա Ռայսին Հայաստան կատարած իր այցի արդյունքներին: «Ալի Բաբաջանը հայտարարել է, որ Թուրքիան սատարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի գործընթացին: Նրա խոսքերով, ղարաբաղյան հակամարտության խնդրի լուծումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների վրա: Ռայսն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն սատարում է Թուրքիայի տարածաշրջանային նախաձեռնություններին»,-հաղորդել է Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Բուրակ Օզուգերգին, հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը:





