AM
11 Սեպտեմբեր 2008 - 15:38 AMT

Էդվարդ Նալբանդյանը Իրանի ԱԳՆ ղեկավարի հրավերով կայցելի Թեհերան

Այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղեյանին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպմանը կողմերը քննարկեցին Էդվարդ Նալբանդյանի` Թեհերան կատարելիք այցի հետ կապված հարցեր: Այցը տեղի կունենա ԻԻՀ ԱԳ նախարար Մանուչեր Մոթաքիի հրավերով: