Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԱՄՆ-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան Երեւան է ժամանել: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի գծով բաժնի պետ Տիգրան Բալայանը: Նրա խոսքերով, սեպտեմբերի 13-ին ամերիկյան դիվանագետը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպում ունի նշանակված:
Տարածաշրջանային այցի ընթացքում Մեթյու Բրայզան կայցելի նաեւ Բաքու եւ Թբիլիսի:





