AM
19 Սեպտեմբեր 2008 - 09:43 AMT

Ռայս. ԱՄՆ-ն Թուրքիայի հետ համատեղ հիմք է ստեղծում Կովկասում համագործակցության համար

ԱՄՆ-ն ու Եվրոպան ամրապնդում են կապերը իրենց հարեւանների հետ, հայտարարել էԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը` ելույթ ունենալով Գերմանական Մարշալի հիմնադրամում, հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո ծառայությունը: «Մենք աշխատում ենք տարածաշրջանային վեճերի, օրինակ, ղարաբաղյան հակամարտության, հանգուցալուծման համար, եւ մեր գործընկերների ու բարեկամների հետ համատեղ, օրինակ, Թուրքիայի, հիմք ենք ստեղծում Կովկասում համագործակցության համար: Մենք թույլ չենք տա Ռուսաստանին խոչընդոտել ապագա Եվրաատլանտյան հասարակությանը»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն ու Եվրոպան խորացնում են համագործակցությունը, խուսափելու համար ավելի մեծ էներգետիկ կախվածությունից, աշխատում են Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի եւ Կասպից երկրների հետ: