AM
19 Սեպտեմբեր 2008 - 09:56 AMT

Եղիսաբեթ II-ը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Մեծ Բրիտանիայի – Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Նորին Մեծություն Եղիսաբեթ II Թագուհին ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի անկախության 17-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես, ասված է. «Ինձ համար գերագույն հաճույք է Ձեր ազգային տոնի կապակցությամբ Ձերդ Գերազանցությանը հղել իմ շնորհավորանքները, ինչպես նա- Հայաստանի Հանրապետության ժողովրդի – կառավարության բարգավաճման ու երջանկության իմ մաղթանքները»: