AM
20 Սեպտեմբեր 2008 - 10:46 AMT

Նյու Յորքում Աբդուլլահ Գյուլը կարծարծի Թուրքիայի անդամակցության հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը վաղը կմեկնի Նյու Յորք` սեպտեմբերի 23-ին կայանալիք ՄԱԿ-ի ժողովին մասնակցելու նպատակով: Գյուլը կարծարծի Թուրքիայի անդամակցության հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Բացի այդ, ինչպես հաղորդում է Թուրքիայի նախագահի մամլո ծառայությունը, Ա.Գյուլը երկկողմ հանդիպումներ կունենա մի շարք երկրների ղեկավարների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ, հաղորդում է 1news.az-ը: