AM
29 Սեպտեմբեր 2008 - 14:07 AMT

Ադրբեջանը դրական է գնահատում Իրանի ջանքերն, ուղղված տարածաշրջանային հակամարտությունների լուծմանը

Տարածաշրջանային որոշ խնդիրների լուծում հնարավոր կդառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: «Իրանը, որը ցանկանում է զարգացնել կապերը տարածաշրջանի բոլոր երկրների հետ, ցանկանում է որ տարածաշրջանի հակամարտությունները կարգավորվեն խաղաղ ճանապարհով: Մենք դրական ենք գնահատում Իրանի ջանքերն այս ուղղությամբ: Կա հակամարտության կարգավորման համապատասխան բազա եւ բանակցություններն ընթանում են այդ հիմքի վրա»,-նշել է Ազիմովը, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: