Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին հրամանագիր է ստորագրել Հրանուշ Հակոբյանին ՀՀ արտաքին գործերի նախարարության uփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել ՀՀ նախագահի մամլո ծառայությունում: Մեկ այլ հրամանագրով Հրանուշ Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապե֊տության սփյուռքի նախարար:





