ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը եւ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանը շաբաթ օրը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության հարցեր: Այդ մասին հաղորդել է ՌԴ Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Ալեքսեյ Կուզնեցովը: «Այսօր աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Անատոլի Սերդյուկովը բանակցություններ է վարել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Կողմերը քննարկել են ռազմական ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր»,-ասել է նա, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:





